Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դիտարկմամբ՝ Իսրայելը սխալ հաշվարկ է արել՝ հարվածելով Իրանի տարածքին: «Սիոնիստները սխալվել են Իրանի հարցում: Նրանք Իրանը չգիտեն: Նրանք դեռևս չեն կարողացել պատշաճ կերպով գնահատել Իրանի ժողովրդի ուժը, նախաձեռնությունն ու վճռականությունը։ Նրանք պետք է հասկանան դա»,- գրել է Խամենեին X-ում:               
 

Եզրահանգում

Եզրահանգում
28.06.2024 | 06:54

«Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը, հանձնել Ադրբեջանին ու գնացել»:

Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱԽ քարտուղար

Հայաստանում բոլոր գժանոցները պետք է փակել, որովհետև դրանց կլիենտներն այլևս բարձրաստիճան պաշտոնյաներ են:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Irates.am

Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար ԳՐԻԳՈՐԻ ԿԱՐԱՍԻՆԸ պատասխանել է ՀՀ ԱԽՔ-ի զառանցանքին.

«Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Ռուսաստանն Ադրբեջանին չի «փոխանցել» Լեռնային Ղարաբաղը:

Կարող ենք տեսնել հայ քաղաքական գործիչների, այդ թվում՝ բարձրագույն ղեկավարության գրառումներն ու ելույթները։

Դրանց մեջ կան այդ հարցերի պատասխանները։

Այդ գրառումները հայտնի են, թող կարդա»:

Դիտվել է՝ 2660

Մեկնաբանություններ